Բաքվում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարվել՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության և վեց հայ զինվորների գերեվարման հետ կապված:
ԱՄՆ դեսպանատունը մասնավորապես գրել է․
«ԱՄՆ-ը մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով տեղի ունեցող վերջին զարգացումներով, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից մի քանի հայ զինվորների գերեվարմամբ: Երկու կողմերին կոչ ենք անում այս միջադեպը կարգավորել խաղաղ ճանապարհով, իսկ Ադրբեջանին կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բոլոր գերեվարվածներին»։
![](https://iravaban.net/wp-content/uploads/2021/05/photo_2021-05-29_17-52-13.jpg)