ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով. փաստաբան

Փաստաբան Լևոն Բաղդասրյանը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Յուրաքանչյուր մարդու հոգեբանությունն այնպես է կառուցված, որ երբ արվում է քաղաքացուն հուզող կամ պետականության անվտանգության հետ աղերս ունեցող հայտարարություն, հասարակությունը բաժանվում է երկու մասի, մի մասը գտնում է, որ այլընտրանք չկա, մյուս մասը՝ հակառակը։ Դրանից, որպես կանոն, օգտվում է կամ քաղաքական իշխանությունը, կամ քաղաքական կուսակցությունները, որոնք փորձում են դրանից առավել օգուտ քաղել։

Այսօր շրջանառվում է, որ Հայաստանի իշխանությունը պատրաստվում է տարածքների փոփոխություն կատարել, կամ տարածքներ զիջել։

ՀՀ Հիմնական Օրենքի՝ Սահմանադրության 205 հոդվածի առաջին մասի ուժով ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով։ Պետք չի հերթական անգամ խաղալ քաղաքացիների էմոցիաների վրա, իսկ պետական լիազոր մարմիններն իրավական հարթակներում պարտավոր են տալ իրավական սպառիչ պարզաբանումներ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել