Կառավարությունը նախատեսում է ընդլայնել սոցփաթեթում ներառված ծառայությունների շրջանակը: Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցեր նախարարությումից:
Սոցփաթեթի համար հատկացվող միջոցները շահառուները կկարողանան ուղղել նաև պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի և մարզա-առողջարարական եւ սպորտային համալիրների ծառայություններից օգտվելու, ատամնաբուժական ծառայությունների համար, հնարավորություն կունենան սոցփաթեթի գումարն ուղղել նաև վճարովի մանկապարտեզ հաճախող իրենց երեխաների վարձի մարմանը:
Նախագծի ընդունմամբ չի նախատեսվում բյուջեի ծախսերի ավելացում:
Նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 20-ի նիստում, ստացել դրական եզրակացություն: