Եվս մեկ կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ

Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը: Այս մասին տեղեկանում ենք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Ռոմիկ Կիրակոսյանին պատկանող կաթնամթերքի (պանիր) արտադրամասում (Լոռու մարզ, գ. Կաթնառատ) և հայտնաբերել երկրի օրենսդրությամբ սահմաված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

Արտադրամասի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ խախտումները շտկելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել