Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակվել է ընտրողների թիվը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել է ոստիկանության տեղեկանքը՝ ՀՀ ընտրողների քանակի վերաբերյալ: Ընտրողների ընդհանուր թիվն, այսպիսով, 2 միլիոն 583 հազար 823 է:

Ամենամեծ թվով ընտրողներ ունի Երևանը՝ 855 հազար 631: Երևանին հաջորդում է Կոտայքը՝ 242 հազար 490 ընտրողով: Ամենափոքր թվով ընտրողներն ունի Վայոց ձորը՝ 45 հազար 791:

Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 10-ին հրամանագիր է ստորագրել և Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2021 թվականի հունիսի 20-ին։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել