Ռոբերտ Քոչարյանը ելույթ կունենա Ազատության հրապարակում

Մայիսի 6-ին «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հայտարարություն տարածեց, ըստ որի, ԱԺ արտահերթ ընտրություններին միասնական դաշինքով մասնակցելու են ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները, որոնց նախընտրական ցուցակը գլխավորելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Դաշինքը տարածել է տեսանյութ, որում ասվում է՝ մայիսի 9-ին, ժամը 16։00- ին Ազատության հրապարակում հանրահավաք է իրականացվելու, որի ժամանակ ելույթ է ունենալու Ռոբերտ Քոչարյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել