Շուտով, ամբողջ աշխարհում, ճամփորդության համար պարտադիր կլինի պատվաստումը․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 29-ին, կառավարության հերթական նիստի ժամանակ անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պատվաստումների խնդրին։

«Իհարկե պատերազմի և հետպատերազմական իրադրության պատճառով մենք գուցե անհրաժեշտ ուշադրություն չենք դարձրել այս խնդրին, բայց մենք հիմա, փառք Աստծո, ունենք պատվսատման բավականին մեծ պոտենցիալ, բայց բախվում ենք մի խնդրի հետ, որ այդ պոտենցիալը պատշաճ չափերով ու մասշտաբներով չի իրականացվում, ինչը որոշակի ռիսկեր է առաջացնում՝ ոչ միայն առողջական, նաև տնտեսության համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընգծելով դրա կարևորությունը հատկապես զբոսաշրջության ոլորտում։

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ ապրիլի 29-ի տվյալներով 656 նոր դեպք կա գրանցված, կան 13257 քաղաքացի, որոնք վարակված են, որից 2000-ից ավելը հիվանդանոցներում են, երեկ գրանցվել է 16 մահ։ Կորոնավիրուսից Հայաստանում մահացել է 4000-ից ավելի մարդ։

«Մի քանի օր է, ինչ պատվաստանյութը հասանելի է 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու։ Մենք փոփոխություններ ենք մտցրել նաև պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում սպասարկման կարգի մեջ՝ ձորձելով հնարավորինս հեշտացնել դիմելու ձևերը և անկախ ձեր կցագրված վայրից, կարող եք ձեր նախընտրած պոլիկլինիկայում հերթագրվել ու ստանալ պատվաստանյութը»,-ասաց նախարարի պաշտոնակատարը։

Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ հաջորդ շաբաթվանից կլինեն նաև շարժական թիմեր, որոնք քաղաքի բանուկ մասերում տեղակայված կլինեն ու մեկ քայլով էլ կմոտեցնեն պատվաստման գործընթացը։ Նա նաև նշեց, որ պատվաստումը միակ միջոցն է, որն օգնելու է վերջ դնել մահերի աղետալի ընթացքոին ու հաջորդական ալիքների զսպելու ու թույլ տալու թեման փակված համարել։

«Պատվաստումը 100 տոկոսով, բոլոր այն պատվաստանյութերը, որոնք առկա են Հայաստանում, պաշտպանում են հիվանդացության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքից։ Ռիսկը՝ պատվաստանյութից որևէ թեթև կամ ծանր կողմնակի ազդեցության, գրեթե, զրոյական է, եթե համեմատում ենք covid-ով վարակվելու և դրա հետևանքով առողջության ծանր, և ցավոք՝ նաև մահվան դեպքերով։ Ուստի խնդրում, հորդորում եմ, որ մենք ևս, հարգելի գործընկերներ, ակտիվ կերպով ներգրավվենք պրոցեսինո ւ ցույց տանք, ոև սա առաջնային կարևոր խնդիր է, որ պետք է լուծենք։ Ես երեկ պատվաստվել եմ, պարոն Ավինյանը՝ ևս․ ինձ շատ լավ եմ զգում և հույս ունեմ, որ այս օրինակը վարակելի կլինի»,-ասաց Անահիտ Ավանեսյանը։

Նիկոլ Փաշինյանը համաձայնեց Ավանեսյանի հետ՝ նշելով, որ պայմանավորվեն՝ մի շաբաթվա ընթացքում դահլիճում ներկա բոլոր մարդիկ կպատվաստվեն։

«Պատվաստումների դեմ, ցավոք սրտի, վերջին տարիներին Հայաստանու շարժումներ են սկսել, որոնք ճգիտես, թե ինչ նպատակ ունեն։ Մենք բոլորս պետք է պատվաստվենք։ Հայաստանում այս պահի դրությամբ պատվաստված է 2690 մարդ, ինչը խայտառակ ցածր ցուցանիշ է։

Շատ շուտով ամբողջ աշխարհում որևէ ճամփորդության համար պարտադիր կլինի պատվաստումը։ Ես չգիտեմ՝ դա կլինի մեկ ամսից, թե մի շաբաթից, բայց որ 1-2 ամսվա ընթացքում որևէ երկիր թույլ չի տալու չպատվաստված որևէ անձի մուտք գործել իր տարածք՝ դա ակնհայտ է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև հայտնեց, որ զինված ուժերում ևս պետք է պատվաստումներ իրականացվեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել