Գողացել է Անուշի «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսը

Արաբկիր և Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Արամայիս Հ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով իր ծանոթ Անուշ Ն.-ի տանը, հյուրեսենյակում գտնվող հեռուստացույցի մոտից գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսը` պատճառելով զգալի չափի` ընդհանուր 65.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Տեղեկացնենք, որ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածի` գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել