Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ

Սյունիքի մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացված ակցիաների կապակցությամբ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 258-րդ հոդվածի 3-րդ մասի (Խուլիգանություն) հատկանիշներով։

Այս մասին Իրավաբան․net-ին հայտնեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Քրեական գործի նյութերը ոստիկանությունից ըստ ընթացակարգի ուղարկվել են Քննչական կոմիտե:

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը այցելել է Սյունիքի մարզ։ Մի խումբ քաղաքացիներ հայհոյանքներով փորձել են խոչընդոտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներ՝ վարչապետի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տալով ու «Նիկոլ դավաճան» գոռալով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել