Ինչ եղանակ կլինի առաջիկա շաբաթ․ տաք օդային հոսանքներ են ներթափանցում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են․ Երևան քաղաքում՝ ապրիլի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 20-21-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Հանրապետության տարածքում՝  ապրիլի 17-ի ցերեկը, 19-ին, 22-ին  հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում, 18-ի, 20-21-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-21-ին պայմանավորված հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ աստիճանաբար կբարձրանա  8-10 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել