Երևանի բնակարաններից մեկից հայտնաբերվել է՝ «Մակարով» ատրճանակ, փամփուշտներ, մարիխուանայի նմանվող զանգված, հոգեմետ դեղի նմանվող հաբեր. ոստիկանություն

Հարուցված քրեական գործի շրջանակներում ՔՈ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալներն իրացնելիս ապրիլի 12-ին խուզարկություն է կատարվել 38-ամյա մի տղամարդու բնակության վայրում։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Երևանի Ռուսթավելու փողոցում գտնվող տանը հայտնաբերվել են առանց գործարանային համարի «Մակարով» ատրճանակ ու 9 մմ տրամաչափի փամփուշտներ, մարիխուանայի նմանվող զանգված, հոգեմետ դեղի նմանվող հաբեր, ինչպես և 40-ից ավելի կանեփի թուփ։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են դատաձգաբանական ու տոքսիկաքիմիական փորձաքննություններ։  38-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել