Նախկինում դատվածություն չունեցող Գուրգեն Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2011թ.-ի փետրվարի 1-ից աշխատելով «Կոնվեկտ» ՓԲԸ-ի շուկայի զարգացման պատասխանատուի պաշտոնում և կրելով լիակատար նյութական պատասխանատվություն, 2012թ. հունվար ամսից մինչև հուլիսի 16-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Իսակովի 32-25 հասցեում գտնվող հիշյալ ընկերության գրասենյակից համապատասխան բեռնագրերով ստացել է «Օրանժ» ընկերության կանխավճարային բջջային հեռախոսակապի լիցքավորման քարտեր և էլեկտրոնային լիցքավորման միավորներ, որոնք իրացրել է Լոռու մարզի տարածքում գործող մի շարք առևտրի կետերում, սակայն վաճառքից գոյացած կանխիկ գումարները օգտագործելով իր անձնական կարիքների համար, շահադիտական դրդումներով չի մուտքագրել հիշյալ ընկերության դրամարկղ և հավաքագրված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 19 մլն. 130 հազար 570 ՀՀ դրամ գումարը յուրացման եղանակով հափշտակել է։
Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net