Շվեդ թագավոր Գուստավ 3-րդն այդպես էլ չպարզեց` որն է ավելի վնասակար` թեյը, թե սուրճը

Շվեդ թագավոր Գուստավ 3-րդը որոշել էր ինքնուրույն պարզել, թե որն է ավելի վնասակար մարդու առողջությանը` թեյը, թե սուրճը:

Նշված փորձի համար թագավորն ընտրել էր երկվորյակ եղբայրների, որոնք դատապարտված էին մահապատժի: Եղբայրներից մեկին միայն թեյ, իսկ մյուսին սուրճ էին տալիս:

Իհարկե, թագավորն այդպես էլ ականատես չեղավ փորձարկման ավարտին. սպանվեց մինչև եղբայրների մահը: Եղբայրներն ապրեցին երկար, սակայն նրանցից ավելի վաղ` 83 տարեկան հասակում, մահացավ նա, ով թեյ էր խմել:

ՀՀ քրեական օրենսգրքի 127 հոդվածի համաձայն` անձին՝ առանց իր ազատ կամաարտահայտության և իրազեկված ու պատշաճ ձևակերպված համաձայնության բժշկական կամ գիտական փորձերի ենթարկելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Նույն արարքը, որը կատարվել է՝

1) անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ,

2) հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ,

3) անչափահասի նկատմամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Նույն արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից կամ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել