Հարուցվել է քրեական գործ արգելանքի տակ գտնվող ավտոմեքենան ԴԱՀԿ ծառայությունից թաքցնելու համար

Մեկ այլ գործով դատապարտված Եգոր Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա արգելանքի տակ գտնվող և իրեն վստահված «ֆոլկսվագեն տուարգ» մակնիշի ավտոմեքենան թաքցրել է ՀՀ Արդարադատության Նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներից:

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի՝

1. Արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքը վատնելը, օտարելը, թաքցնելը կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելն այն անձի կողմից, ում այդ գույքը վստահված է եղել, ինչպես նաև վարկատու կազմակերպության ծառայողի կողմից կալանքի տակ գտնվող դրամական միջոցներով (ավանդներով) բանկային գործառնություններ իրականացնելը՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Դատարանի դատավճռով բռնագրավման ենթակա գույքը թաքցնելը կամ յուրացնելը, ինչպես նաև գույքի բռնագրավման վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատավճռի կատարումից այլ ձևով խուսափելը՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել