ՄԻՊ ներկայացուցիչը ներգրավվել է կողմ պետական գնումներին մասնակցած գործարարի բողոքի քննությանը

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը ներգրավվել է պետական գնումների հետ կապված բողոքի քննության նիստին։
Այս մասին հայտնում ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
Նիստին քննարկվել է այն հարցը, որ պատվիրատու կազմակերպության գրության հիման վրա Ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է գործարարին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու ընթացակարգ։ Ըստ պատվիրատուի՝ մասնակիցը մրցույթին ներկայացրել է հրավերով նախատեսված տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող բնութագրերով ապրանք։ Գնահատող հանձնաժողովը մասնակցից պահանջել է շտկել անհամապատասխանությունը, ինչը չի իրականացվել։
Գործարարի պնդմամբ՝ ընկերությունը գնումների գործընթացին մասնակցել է համարժեք ապրանքով, հետևաբար չափորոշիչների ոչ ամբողջական համընկնում հնարավոր էր։
Նիստի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը ներկայացրել է հօգուտ տնտեսվարողի դիրքորոշումը մասնակցին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու հիմքերի բացակայության վերաբերյալ։ Արդյունքում տնտեսվարողը չի ներառվել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել