Նախկինում դատվածություն չունեցող Ստյոպա Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անհայտ անձից չպարզված հանգամանքներում իր անձնական գործածման համար, առանց իրացնելու նպատակի, ապօրինի ձեռք է բերել և իր մոտ պահել զգալի չափի` 2.792 գրամ քաշով չորացված մարիխուանա տեսակի թմրամիջոց, որը 2012թ. հոկտեմբերի 25-ին Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի թիվ 20 շենքի մոտ հայտնաբերվել և վերցվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցների կողմից:
Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net