«Արայ» ՍՊԸ-ն հայց է նարկայացրել դատարան

«Արայ» ՍՊԸ-ն, Ա.Գասպարյանը հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության՝ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության, չափումների միասնականության ապահովման և համապատասխանության բնագավառում գլխավոր պետական տեսուչի կողմից 11.10.2012թ. ընդունված թիվ 205, 206, 207, 208, 209 որոշումները, ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության կողմից 28.09.2012թ. ընդունված թիվ 279 ստուգման ակտն անվավեր ճանաչելու» պահանջների մասին։

ՈՒսումնասիրելով ներկայացված հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը գտել է, որ հայցադիմումը ենթակա է վերադարձման:

Դատարանի պատճառաբանությամբ՝ համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող մի քանի գործողություններ միաժամանակ կատարելու կամ ծառայություններ մատուցելու դեպքում պետական տուրքը հաշվարկվում է յուրաքանչյուրի համար առանձին և փոխանցվում համապատասխան բանկային հաշվին։

Տվյալ դեպքում հայցվորները դատարան են ներկայացրել հայցադիմում` վեց ոչ գույքային պահանջներով։ Հայցվորների կողմից ներկայացվել է ընդամենը 8.000 դրամի չափով պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ, այսինքն, հայցվորի կողմից 16.000 դրամի չափով պակաս է վճարվել սույն հայցադիմումը ներկայացնելու համար օրենքով սահմանված պետական տուրքը։

Հիմք ընդունելով վերագորյալը՝ դատարանը որոշել է հայցադիմումը վերադարձնել:

Հայցվորները ներկայումս կրկին հայցադիմում են ներկայացրել դատարան:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել