Երևանի ավագանու անդամ Արփենիկ Մարությանի լիազորությունները դադարեցվել են

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մարտի 2-ին նոր արձանագրություն է ստորագրել․

«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել Իմ քայլը կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Արփենիկ Մարությանի՝ ավագանու անդամի լիազորությունները»։

Նշված օրենքի համաձայն, ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե նա հրաժարական է տվել։

Հավելենք, որ Արփենիկ Մարությանը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» տնօրեն Հարություն Մարությանի դուստրն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել