Քիչ առաջ տեսակցել եմ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, առողջություն մաղթել նրան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Նախագահի հետ քննարկել ենք երկրում ստեղծված ճգնաժամային ներքաղաքական իրադրությունից հնարավոր ելքերը, արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը, ինչպես նաև սահմանադրական փոփոխությունների միջոցով կիսանախագահական կառավարման ձևին անցնելու նպատակահարմարությունը»,-գրել է նա: