Այսօր՝ ժամը 11:00-ին նշանակված ԱԺ խորհրդի արտահերթ նիստը, որ նախաձեռնել էին «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, այսօր էլ տեղի չունեցավ։ Այնտեղ քննարկվելու էր ԱԺ արտահերթ նիստ գումարելու պահանջը։
Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ խորհրդի նիստի չկայացումն անհարգալից վերաբերմունք համարեց ընդդիմադիր խմբակցությունների նկատմամբ: