Սյուզաննա Հ.-ն մեղադրվում է սուտ մատության մեջ:
Նա 2012թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ Ոստիկանության Շենգավիթի բաժնում իր հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում 2012թ. դեկտեմբերի 20-ին և 25-ին տրված բացատրություններով հայտնել է, թե իբր Երևան քաղաքի բնակիչ Միհրան Ս.-ն 2012թ. դեկտեմբերի 19-ին` ժամը 21.00-ի սահմաններում, Երևանյան լճի հարակից տարածքից ավտոմեքենայով առևանգել է իրեն:
Ըստ մեղադրական եզրակացության` Սյուզաննա Հ.-ն, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, կատարել է սուտ մատնություն:
Աղջկա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Տեղեկացնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն` հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի` 200.000-400.000 դրամ չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Աղբյուրը` Իրավաբան.net