ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության նոր գրասենյակի բացմանը

Փետրվարի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և աշխատանքային այցով Հայաստան ժամանած Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթոնի մասնակցությամբ տեղի ունեցավ ՄԹ դեսպանության նոր գրասենյակի պաշտոնական բացումը Երևանում։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Այդ առիթով ողջույնի խոսքով հանդես եկան Ավետ Ադոնցը և Ուենդի Մորթընը՝ երկուստեք կարևորելով հայ-բրիտանական երկխոսությունը և ընդգծելով կողմերի հանձնառությունը ամրապնդելու Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև գործընկերությունը՝ խարսխված փոխադարձ հարգանքի, ընդհանուր արժեքների և փոխշահավետության սկզբունքների վրա»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել