Անհրաժե՞շտ է լիցենզիա քաղաքաշինական փորձաքննության, շենքերի տեխնիկական վիճակի հետազննությանը գործունեությամբ զբաղվելու համար

«Էքսպերտ Լաբորատորիա» ՍՊԸ-ն հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության՝ 05.11.2010 թվականի թիվ 1307568 ակտը վերացնելու պահանջի մասին։

Հայցվորը, դիմելով Դատարան, հայտնել է, որ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից 05.11.2010թ. կայացված թիվ 1307568 ակտի համաձայն «Էքսպրես Լաբորատորիա» ՍՊԸ-ն ենթարկվել է վարչական պատասխանատվության «2007-2010թթ. առանց համապատասխան լիցենզիայի քաղաքաշինական փորձաքննության, շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեությամբ զբաղվելու» համար։ Թվով ինը կազմակերպությունների և քաղաքացիների համար տրվել է տասը շինարարատեխնիկական փորձաքննության եզրակացություններ, որոնց համար ընկերությանը վճարվել է 408.000 ՀՀ դրամ։ Արդյունքում տնտեսվարող սուբյեկտին առաջադրվել է ՀՀ պետական բյուջե փոխանցել (վճարել) 204.000 ՀՀ դրամ։

«Էքսպրես Լաբորատորիա» ՍՊԸ-ն իրականացրել է գույքի բաժնեմասի առանձնացման փորձաքննություն, իսկ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն` տվյալ գործունեությունը ենթակա չէ լիցենզավորման։

ՀՀ Քաղաքաշինության նախարարության «Լիցենազավորման կենտրոն» գործակալության պետի կողմից 13.04.2011թ. թիվ 22/22.2/1495-11 գրության համապատասխան ֆիզիկական և իրավաբանական անձանց հայտերով անշարժ գույքի բաժնեմասի առանձնացման գործունեության տեսակը ՀՀ քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա չէ։

Դատարանի եզրահանգմամբ՝ Հայցվոր կողմը, նշված եզրակացությունների համաձայն, տվել է անշարժ գույքի բաժնեմասի առանձնացման վերաբերյալ եզրակացություններ, որը տալու համար իրականացրած գործունեությունը, համաձայն օրենքի պահանջների, ենթակա չէ լիցենզավորման, ավելին, այդ մասին է վկայում նաև ՀՀ քաղաքաշինության նախարարության «Լիցենզավորման կենտրոն» գործակալության պետի «Էքսպերտ Լաբորատորիա» ՍՊԸ-ին ուղղված 13.04.2011 թվականի պատասխան գրությունը։

Ուստի դատարանը վճռեց անվավեր ճանաչել (վերացնել) ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 05.11.2010 թվականի թիվ 1307568 ակտը։

Ներկայումս սույն գործով բերվել է վճռաբեկ բողոք:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել