ԴԱՀԿ ծառայողին տրանսպորտից օգտվելու համար տրամադրվում է փոխհատուցում

«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` ծառայողական պարտականությունները կատարելիս հարկադիր կատարողի կողմից հասարակական տրանսպորտից օգտվելու պայմանները, ինչպես նաև անձնական տրանսպորտը ծառայողական նպատակներով օգտագործելու ծախսերի հատուցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ըստ այդմ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է հարկադիր կատարողներին ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ Հայաստանի Հանրապետության տարածքում հասարակական տրանսպորտից օգտվելու համար տրամադրել դրամական փոխհատուցում՝ ամսական 5000 դրամ:

Սահմանվել է, որ հարկադիր կատարողի անձնական օգտագործման տրանսպորտը ծառայողական նպատակներով օգտագործելու համար տրվող փոխհատուցման ամսական սահմանային չափը՝ 5000 դրամ է:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել