Այսօր` ապրիլի 19-ին, Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ «Հանրային ոլորտի էթիկան Հայաստանում և ԵՄ-ում» սեմինար-քննարկում, որին ներկա էին տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ և միջազգային փորձագետներ: Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Վերջինս շնորհակալություն հայտնեց ներկաներին և Եվրոպական միությանը: Նա տեղեկացրեց, որ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ՍԻԳՄԱ ծրագիրը Հայաստանում գործում է 2008 թվականից. «Այս ծրագիրը հայկական կառույցներում բարեփոխումների աջակցության համար է, որն իրականացվում է ԵԱՀԿ-ի հետ միասին: Մինչ այսօր մենք իրականացրել ենք մոտ հինգ սիգմա ծրագիր, որի շրջանակներում իրականացվող բարեփոխումները ունեն հորիզոնական բնույթ: Այս ծրագրի մասով աշխատանքները սկսվել են: Այս ծրագրի շրջանակներում իրականացվող ծրագիրը իրականցվում է 2012 թվականից»:
Ամփոփելով ասվածը` հայտնեց, որ Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է աջակցել ծրագրի իրականացմանը. «Իհարկե մենք շատ բան ենք արել, բայց հանրային ոլորտի էթիկայի կարգավորման գործում դեռևս զգալի են մեր անելիքները»:
Հաջորդը հանդես եկավ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանը: Նա ևս շնորհակալություն հայտնեց ներկաներին հրավերն ընդունելու համար: Վերջինիս խոսքերով` ծանկացած պետության կողմից պետական պաշտոնյաների էթիկայի կանոնակարգումը ունի շատ մեծ նշանակություն. «Մի պետություն, որտեղ առկա է արդար կառավարում, այդտեղ կա հստակ կոռուպպցիայի նվազում: Պաշտոնյաների կողմից էթիկայի կանոնների պահպանման հստակ դեղատոմսեր չկան: Յուրաքանչյուր պետության համար դա նահատական»: Բաբայանը կարծում է, որ Հայաստանի համար խնդրի լուծման լավագույն ճանապարհը նման ժողովների անցկացումն է. «Դրանց ընթացքում ներկա են լինում տարբեր կառույցի անձինք` պետական պաշտոնյաներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, միջազգային մասնագետներ: Նման ֆորմատը թույլ է տալիս խնդիրների լուծման համար լսել տարբեր շահագրգիռ անձանց կարծիքներ»:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիսթեան իր խոսքում անդրադարձավ ԵՄ-ին, նշելով, որ այն բավական մեծ ռեսուրսներ է տրամադրում Հայաստանում հանրային ոլորտի էթիկայի կարգավորման համար. «ԵՄ պատրաստ է ամեն ինչ անել այս ծրագրի իրականացման համար, որի նպատակն է կոռուպցիայի նվազեցումը»:
ՍԻԳՄԱ ծրագրի ներկայացուցիչ Խավիեր Սիստեռնասը իր ելույթում նշեց, որ այս միջոցառումը Սիգմայի համար շատ կարևոր է. «Մենք բավական էֆֆեկտիվ աշխատել ենք և պատրաստ ենք մեր աջակցությունը տրամադրելէթիկայի հանձնաժողովին: Փաստաթղթի նախագծի վերաբերյալ այս շաբաթ մենք ունեցել ենք բավական երկար քննարկումներ: Առաջիկա շաբաթվա ընթացքում ՍԻԳՄԱՆ կներկայացնի այս փաստաթուղթը հաստատման համար: կցանկանսկյի հշեցնել և շնորհակալություն հայտնել բոլոր այն գերատեսչություններին որոնք մեզ այս գործում աջակցել ենք այս շաբաթ մենք ունեցել ենք երկար քննարկումներ այս փաստաթղթի նախագիծը»:
Սիստեռնասի խոսքերով` պետք է համատեղ ջանքերով հասնենք հաջողության: Վերջինս ելույթի վերջում շնորհակալություն հայտնեց ԵՄ-ն աջակցության համար և նաև էթիկայի հանձնաժողովին ծրագիրը մշակելու և իրականացնելու համար:
Արև Ավագյան
Աղբյուրը` իրավաբան․net
Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: