«Իմ քայլը» խմբակցությունն այս պահին նիստ չունի․ ՔՊ հանրային կապերի համակարգող

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը հերքել է տեղեկությունները, թե ԱԺ «Իմ քայլը» այժմ նիստ է անում։

«Քիչ առաջ տելեգրամյան անհայտ ծագման, անհայտ երկրից ղեկավարվող ալիքում հայտնված ու հայաստանյան մամուլում տարածում գտած լուրը, թե իբր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը նիստ է գումարել, որի ընթացքում քննարկվել է վարչապետի հրաժարականը, աղերս չունի իրականության հետ։

Կարծում ենք, որ այս ապատեղեկատվությունը պետք է դիտարկել որպես Հայաստանի քաղաքացիների դեմ տարվող ինֆոտեռորի մաս»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ ՔՊ-ում նիստ է, որը կապված է Արցախում այսօր տեղի ունեցած իրադարձությունների հետ։

Այսօր ոստիկանների կողմից ուժեղացված հսկողություն է իրականացվում կառավարական առանձնատան, կառավարության եւ խորհրդարանի շենքերի առջև։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել