Մեր օրակարգում 1 հարց կա, երկրի զարգացումը այնպիսի տեմպերով, ինչպիսին չենք տեսել, չենք պատկերացնում․ Տավուշի մարզպետ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մեր օրակարգում 1 հարց կա, երկրի զարգացումը այնպիսի տեմպերով, ինչպիսին չենք տեսել, չենք պատկերացնում, շատերը չեն հավատում։ Ես հավատում եմ:

Կրթության եւ գիտելիքի գերակայությունը ընտանիքից, համայնքից մինչեւ համալսարան, բիզնես, պետական կառավարման համակարգ: Աշխատանքի գերակայությունը, աշխատող, արարող մարդը ամենաարժանապատիվ, ամենամեծ հարգանքի արժանի մարդն է։

Բոլորիս ջանքերը պետք է ուղղված լինեն արժեք ստեղծելուն ու դրան համակողմանիորեն աջակցելուն: Եթե համայնքում մեկը ինչ-որ գործ է սկսում, բոլորս պետք է հոգանք դրա հաջողության համար, քանի որ յուրաքանչյուր, նույնիսկ ամենափոքր ներդրումը բոլորիս և յուրաքանչյուրիս հաջողության գրավականն է: Մեր անհատական եւ հանրային վարքականոններում նման դրսևորումները նորություն չեն, ժամանակին, երբ գյուղում մեկը տուն էր կառուցում, ամբողջ գյուղը մասնակցում էր ինչով կարող է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել