Բաճկոնի գրպանում ապօրինի պահել է որսորդական դանակ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Էրիկ Ն.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հունվարի 15-ին Երևան քաղաքի Մալաթիա տոնավաճառի մոտակայքից գնել է քաղաքացիական շեղբավոր սառը զենքերի շարքին դասվող, գործարանային արտադրության ընդհանուր նշանակության որսորդական դանակ, ապօրինի կրել իր մոտ` պահելով բաճկոնի ձախ ծոցագրպանում, որն էլ 2013թ հունվարի 17-ին` ժամը 13:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՀՀ Ոստիկանության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից` նրան մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի ոստիկանության բերման ենթարկելու և անձնական խուզարկության ենթարկելու արդյունքում:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել