Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պայմանավորվածության համաձայն այսօր վաղ առավոտյան Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտ են ուղևորվել 11 ավտոբուսներ, որոնք Արցախ են տեղափոխել պատերազմի օրերին Երևանում կամ ՀՀ մարզերում ապաստանած քաղաքացիներին: Հետագա փոխադրումների հետ կապված Երևանում գործող Արցախի հանրապետության օպերատիվ շտաբը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ։