Երևանում մեքենա է այրվել

Ապրիլի 3-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի մոտ մեքենա է այրվում: Պարզվել է դարձել, որ նշված վայրում այրվել է «Մերսեդես Բենց 190 Ե» մակնիշի ավտոմեքենայի շարժիչը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, ժամը 21.10-ին հրդեհն արդեն մեկուսացվել է, իսկ ժամը 21.14-ին` մարվել 1 մարտական հաշվարկի կողմից: Հրդեհի պատճառները պարզվում են:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել