Կրակոցներ Երևանում

Ինչպես տեղեկացրել էր ՀՀ ոստիկանությունը՝ մարտի 26-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 1968 թ. ծնված Սարգիս Ս.-ն: Վերջինս հայտնել էր, որ հրազենային վնասվածքը ստացել է ոտքին, իսկ ատրճանակի բռնակով հարվածել են գլխին: Նորքի 5-րդ զանգվածի Գալշոյան փողոցի թիվ 22 շենքի հետնամասում գտնվող խաղահրապարակում հայտնաբերվել էր կրակված 1 պարկուճ, ինչպես նաև արյան հետքեր:

Սարգիս Ս.-ի մոտ ախտորոշվել էր «ձախ սրունքի վերին երրորդի հրազենային վնասվածք, աջ ականջի սալջարդ վերք»:

Նույն օրը, բժշկի կողմից տրվել էր տեղեկանք, որ Սարգիս Ս.-ն գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ հաղորդում տալու:

Մարտի 29-ին` ի վիճակի լինելով հաղորդում տալու նշել է, որ դեպքը տեղի ունեցել մարտի 26-ին մի հիմնարկության արտադրամասի մոտակայքում: Արտադրամասի նախկին աշխատող Աննա Պ.-ի ամուսինը` ոմն Նորիկը, վիճաբանության ժամանակ կրակել է իր ձախ ոտքին և պատճառել վնասվածք:

Ապրիլի 4-ին ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչություն է ներկայացել Նորիկ Մ.-ն և հանձնել հանցագործության գործիք «Մակարով» ատրճանակը` պահունակով` լիցքավորված 9 մմ տրամաչափի 6 փամփուշտով: Այնուհետև խոստովանել է կատարածը:

Ատրճանակն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Նորիկ Մ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել