Թուրքիայում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Հերվե Մագրոն վերադառնում է Անկարա։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը RTL հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ։
Հոկտեմբերի 24-ին Ֆրանսիան հետ էր կանչել իր դեսպանին խորհրդակցությունների համար։ Այն հետևել էր Էրդողանի կողմից Մակրոնին ուղղված վիրավորական արտահայտություններին։ Էրդողանը ասել էր․ «Մակրոնը հոգեբանի կարիք ունի»։