«Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի ղեկավարի հայտարարության հիման վրա քրեական գործ է հարուցվել

Ապրիլի 4-ին, ժամը 09.45-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել Գյումրիի «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը և հայտնել, որ ապրիլի 3-ի ժամը 23.00-ից մինչև ապրիլի 4-ի ժամը 05.45-ն ընկած ժամանակահատվածում, դռան ապակին կոտրելով, իրենց շենքի բակում կայանված իր «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենայի սրահի պահոցից գողացել են 1 GB և 4 GB տարողության հիշողության կրիչներ:

 

Ոստիկանության փոխանցմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

 

Լուսանկարները` asparez.am

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել