Արցախի նախագահը, ըստ էության, մարտակոչ է հնչեցրել, և դա նորմալ է: Այս մասին ասել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ խոսելով Արցախի նախագահի հայտարարության մասին։
«Նման իրավիճակում երկրի ռազմաքաղաքական ղեկավարները, ԶՈՒ հրամանատարները, որպես կանոն, ամեն օր էլ կարող են մարտակոչեր հնչեցնել, որովհետև մարտական գործողություններն ընթանում են, շարունակվում է պատերազմը: Եթե մենք չենք բարձրաձայնում այլ ուղղություններում հակառակորդի դիվերսիոն գործողությունների, նրանց փորրձերի և տապալման մասին, չի նշանակում, որ ուրիշ ուղղություններով ինչ-որ բան չի կատարվում: Ուղղակի այս ուղղությունը, որի մասին բարձրաձայնվել է, հասկանալի է, որ դեպի Շուշի գնացող գյուղերի պարագիծն է, դրանով է շատ կարևոր, բայց մեր մարտերը շարունակվում են ամենուր»,-նշել է նա։