Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հարգելի ամենոք, մեծ խնդրանք ունեմ:
Զերծ մնացեք հակաիսլամական հայտարարություններից՝ և մամուլում, և սոցցանցերում:
Հիմա Իրանում հայերի դեմ մեծ ալիք է բարձրացել և տեղի համայնքը ծանր վիճակում է, որովհետև Ֆրանսիայի դեպքերի հետ կապված մեր
ԱԳՆ հայտարարությունից մի հատված, սխալ մեկնաբանություններով, Իրանի ադրբեջանցիները տարածում են մամուլում ու սոցցանցերում, հայտարարելով, որ մենք Իսլամի դեմ ենք ու արդարացնում ենք Մարգարեի ծաղրանկարները:
Վիճակը լուրջ է:
Մենք ունենք հայրենակիցներ, որոնք բնակվում են մուսուլմանական երկրներում և մեր ամեն մի հայտարարություն, խոսք ադրբեջանցիները հետևում են ու տարածում այդ երկրներում, հակահայկական տրամադրություններ ստեղծելու նպատակով:
Այս շիկացած մթնոլորտում զերծ մնացեք սոցցանցերում ու մամուլում նման ծաղրանկարների տարածումից և հակաիսլամական խոսքերից:
Եղեք պատասխանատու»: