Հայաստանում Շվեդիայի դեսպանատնից հայտնում են․
«Լեռնային Ղարաբաղում մարդասիրական աճող կարիքներին սատարելու նպատակով Շվեդիան իր միջազգային զարգացման գործակալության (Սիդա) միջոցով Կարմիր խաչի միջազգային կոմիտեին է (ԿԽՄԿ) է փոխանցել 20 միլիոն շվեդական կրոն։
Այս միջոցները կօգտագործվեն պատերազմից առավել տուժածներին օգնելու նպատակով: Բոլոր կողմերին հորդորում ենք ԿԽՄԿ-ին աջակցել իր մանդատը իրագործելու հարցում: Միջազգային մարդասիրական իրավունքի նկատմամբ հարգանքը կարևոր է քաղաքացիական անձանց պաշտպանության համար:
Շվեդիան դիմում է կողմերին՝ կոչ անելով վերականգնել հրադադարի ռեժիմը և վերադառնալ խաղաղ բանակցություններին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»: