Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են.
«Հրթիռակոծված Շուշի.
Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակում են մնալ թշնամական ուժերի թիրախում:
Կեսօրին ռազմական ավիահրթիռներով ռմբակոծվել է նաև Շուշին, որի հետևանքով քաղաքացիական 2 անձ վիրավորվել են, մեկը՝ զոհվել:
Քաղաքում կան բազմաթիվ ավերածություններ, այդ թվում ամբողջությամբ ավերվել է բնակելի մեկ առանձնատուն, մասնակի վնասվել է Խ.Աբովյանի անվան դպրոցը»։