Անասելի ոգեշնչող ու մեռնելու չափ թևաթափ անող շատ բան ենք տեսել․ Գայանե Աբրահամյանը վերադարձել է Արցախից

Ազգային ժողովի պատգամավոր Գայանե Աբրահամյանը գիշերն է վերադարձել Արցախից։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց նա։

«Արցախում 10 օրերի ընթացքում շատ բան ենք տեսել` լավ, վատ, անասելի ոգեշնչող ու մեռնելու չափ հիասթափեցնող և թևաթափ անող, հերոսների անգնահատելի սխրանքներ, նվիրավածություն, և դրա կողքին նաև դավաճանների ու դասալիքների հանձնվողական մթնոլորտ։ Բայց այս ամենը հետո կվերլուծենք։ Այն, ինչ այսօր չափազանց կարևոր է և այն, ինչ այսօր Արցախում տեղի է ունենում և կերտվում է հենց Արցախում, խրամատում, հայրենիքի սահմանման, վերասահմանման գործընթացն է և միակ բանաձևը, թե ինչու պետք է կռվել, ինչու պետք է դժվարությամբ ու անասելի զոհողությունների գնով տրվող հաղթանակը միասնական և համախմբված կերտել․ յուրաքանչյուրս մեր տեղում, մեր դիրքում՝ կլինի թիկունքում, թե առաջնագծում։

Ես ավելի լավ հաստատ չեմ ասի, չունեմ այդ տաղանդը, չպետք է ավելի լավը ձևակերպեմ, ավելին՝ քան Վազգեն Սարգսյանը ասել է ժամանակին․ «Այս երկիրը բառերով սիրելու երկիր չէ։ Նաև հեռադիտակով դիտվող երկիր չէ։ Քարերի հետևում քար կա, մշուշի հետևում՝ մշուշ։ Այս երկրի սահմանները գծվում են այրամբ և ամրանում քրտինքով։ Միջազգային գեղեցիկ և հարթ նշանառության օրենքները դիպչում են մեր քարերին ու ժայռերին ու ցաքուցրիվ լինում։ Այս երկիրն անտրամաբանական սիրո և անտրամաբանական ատելության երկիր է։ Օրենքներն այստեղ ծնվում են սահմաններում․․․»»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել