Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը։ Նախատեսվում է քննարկել և քվեարկել կառավարության կողմից ներկայացված 3 նախագծերը՝ երկրորդ ընթերցմամաբ և ամբողջությամբ։
«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով կարգավորվում են ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ գույքն օգտագործման վերցնելու հետ կապված հարաբերությունները:
«Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթըով ստեղծվում է աշխարհազոր ու սահմանվում է այդ եզրույթը:
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով ռազմական դրության, պատերազմի ժամանակ որոշակի գործողություններ կատարելու համար սահմանվում են առավել խիստ պատժաչափեր: