Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են.
«Ադրբեջանի ԶՈՒ-երը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը։ Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են»: Իսկ Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքից թշնամին հրետակոծում է մայրաքաղաք Ստեփանակերտը։
Նախնական տվյալներով թիրախավորվել է մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը (Հանրապետական ծննդատուն)։
Տուժածների և վնասների մասին տեղեկությունը ճշտվում է։
Ստեփանակերտում օդային տագնապ է։