Փաստաբան Գևորգ Գյոզալյանը մեկնել է առաջնագիծ։ Այս մասին TK & Partners իրվաբանական ընկերությունը գրում է․
«Մեր դատավարական թիմի ղեկավար, հեղինակավոր փաստաբան Գևորգ Գյոզալյանը դատավարության այլ մասնակիցների ահ ու սարսափն է: Այժմ ահ ու սարսափ է առաջացնում առաջնագծում` թշնամու շարքերում: Մաղթում ենք, որ Գևորգն ու հայոց փառապանծ բանակի իր զինակիցներն ազգին հաղթանակներ պարգևեն ու հայրենի հողի վրա խաղաղություն պարտադրեն»։