Տաբատի գրպանում պահվող դանակով հարվածել է Էրիկին

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների  ընդհանուր իրավասության դատարանը  քննության է  առել  քրեական գործն  ըստ մեղադրանքի Արմեն  Ա.-ի(անունը փոված է):

 Վերջինիս  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հոկտեմբերի 21-ին Երևան քաղաքի Ա. Մանուկյան փողոցի հարակից տարածքում անհիմն վիճաբանության մեջ է մտել Էրիկ Ո.-ի հետ, որի ընթացքում տաբատի հետևի գրպանում պահվող ծալովի դանակը հանել և հարվածել է Էրիկի որովայնի շրջանին և նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել ծանր մարմնական վնասվածք` «ձախ մեզոգաստրալ շրջանի կտրած-ծակած թափանցող վնասվածք` ստամոքսի վնասումով»:

Արմենը կալանավորված է:

  Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել