Կրակոցներ մանկական զբոսայգու մայթեզրին

Արաբկիր  և Քանաքեռ-Զեյթուն  վարչական շրջանների  ընդհանուր իրավասության   դատարանը քննության է  առել  քրեական գործն  ըստ մեղադրանքի Արմեն Ա.-Ի (անունը փոխված է):

  Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 31.08.2011թ. «Արաբկիր» մանկական զբոսայգու մայթեզրին, քննությամն չպարզված պատճառներով ծագած վիճաբանության ժամանակ, իրեն պատկանող «Սայգա20Կ» տեսակի օդաճնշիչ զենքով դիտավորությամբ կրակել է Արսեն Պ.-ի վրա` վերջինիս պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:

 Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել  կալանավորումը:

Քրեական գործով որպես  իրեղեն ապացույց են ճանաչվել  Արմեն Ա.-ի  «Եգեր» որսորդական միավորման թիվ 00631 վկայականը և ԹՊԿ 533 համարի թույլտվությունը, «Սայգա-204» մոդելի H 03372813 գործարանային համարով որսորդական հրացանը:

 

Նշենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի  112-րդ հոդվածի`   դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում, պատժվում է ազատազրկմամբ՝ 3-7 տարի ժամկետով:

 

 Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել