Անձի հոգեբանական և իրավական պաշտպանության որոշ միջոցների մասին

Մեր շրջապատում հաճախ են հանդիպում այնպիսի անձինք, ովքեր փորձում են իրենց արարքները կամ մղումները վերագրել դիմացինին:

Ըստ այդմ` եկեք խոսենք պրոեկցիայի` որպես հոգեբանական պաշտպանության մեխանիզմներից մեկի մասին, որի էությունը կայանում է անգիտակցորեն սեփական ապրումները այլ անձանց վերագրելու մեջ: Զիգմունդ Ֆրեյդը կարծում էր, որ դիցաբանական և կրոնական աշխարհընկալումը ոչ այլ ինչ է, եթե ոչ արտաքին աշխարհ պրոեկտված հոգեբանություն:

Հոգեբանական իմաստով պրոեկցիան մարդու կողմից այլ անձի մոտ այն հատկանիշների, զգացմունքների, ցանկությունների կենտրոնացումն է, որոնք ինքը չի ընդունում և մերժում է ինքն իր մեջ: Անձը այլոց է վերագրում սեփական ցանկությունները, մղումները:

Պրոեկցիան առաջինը հայտնաբերվել է պարանոյիդ հիվանդության մեջ, որը ուժեղ հոգեկան խանգարում է: Ֆրեյդը այս մեխանիզմը տեսնում էր նաև «պրոեկտիվ խանդի» մեջ, որը նա տարանջատում էր ինչպես նորմալ խանդից, այնպես էլ խանդի պարանոյիդ զառանցանքից:

Խոսելով պաշտպանության իրավական միջոցներից մեկի` մեղադրյալի պաշտպանության իրավունքի մասին` նշենք, որ քրեական գործով մեղադրյալն ունիպաշտպանության իրավունք: Քրեական վարույթն իրականացնող մարմինը մեղադրյալին հնարավորություն է ընձեռում օրենքով չարգելված բոլոր միջոցներովիրականացնել պաշտպանության իր իրավունքը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել