Երեք ցմահ բանտարկյալներ, պատիժը կրելով ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ-ի թիվ 89 խցում, որոշել են փախուստի դիմել:
Նախնական համաձայնությամբ 2011թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին քրեակատարողական հիմնարկից փախուստ կատարելու դիտավորությամբ իրենց խցում կատարել են նախապատրաստական աշխատանքներ, սակայն հանցագործությունն ավարտին չեն կարողացել հասցնել իրենց կամքից անկախ հանգամանքներով:
Մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել` նկատի ունենալով, որ արդեն իսկ գտնվում են անազատության մեջ:
Ավելացնենք, որ ինչ պատիժ էլ նշանակվի, կկլանվի ցմահ ազատազրկում պատժի մեջ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net