Պատուհանին փակցված պոլիէթիլենային թաղանթը պոկելու եղանակով պատուհանից ապօրինի մուտք է գործել ավտոլվացման կետ

Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Ս. Հովհաննիսյանի:

Ս. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով 2012թ. փետրվարին` ժամը 02:00-ի սահմաններում, պատուհանին փակցված պոլիէթիլենային թաղանթը պոկելու եղանակով պատուհանից ապօրինի մուտք է գործել ավտոլվացման կետ և այնտեղից գաղտնի հափշտակել Գևորգ Ասատրյանին պատկանող, զգալի չափի`280.000 ՀՀ դրամ արժողության 1 հատ ավտոլվացման ջրամղիչ սարք:

Դատկան նիստը նշանակված է սույն թվականի ապրիլի 15-ին:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել