Փախուստի փորձ Էրեբունի քրեակատարողական հիմնարկից

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում դատվածություն ունեցող Աշոտ Բ.-ի, Մյասնիկ Ե.-ի.Սարգիս Մ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով ՀՀ ԱՆ Էրեբունի ՔԿՀ-ի դատապարտյալներ, 27.09.2012թ. նախնական համաձայնությամբ 09.10.2012թ. ուղղակի դիտավորությամբ միջոցներ և գործիքներ ձեռք բերելով և իրենց հանցավոր մտադրություններն իրականացնելու համար քայլեր ձեռնարկելով՝ կատարել են ազատազրկման վայրից փախուստի նախապատրաստության և փախուստի փորձ:

Գործով մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել, քանի որ վերջիններս իրենց պաիժն էին կրում Էրեբունի քրեակատարողական հիմնարկում:

Դատարանում մեղադրանքը պաշտպանում է ՀՀ Գլխավոր դատախազությունը:

Համաձայն ՀՀ քրեականօրենսգրքի 355-րդ հոդվածի՝
Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Նույն գործողությունը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից,
2) այլ անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
3) զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը ութ տարի ժամկետով:
Փախուստ կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե քրեական վարույթը կարճվել կամ արդարացման դատավճիռ է կայացվել այն գործով, որով անձը դատապարտվել էր ազատազրկման, կալանավորվել կամ ձերբակալվել էր:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել