Կապանում օդային տագնապի ազդանշանը է միացվել:
Սյունիքի մարզպետարանից այս մասին կարճ հաղորդագրություններ են ուղարկվել բնակիչներին:
ԱԻՆ-ը հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Հարգելի՛ քաղաքացիներ,
Օդային տագնապը հայտարարված է միայն Սյունիքի մարզի Կապան քաղաքում»։
ԹԱՐՄԱՑՈւՄ․ Նախարարությունը հայտնում է, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում հայտարարվել է օդային տագնապի ավարտ։