Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Աշոտ Հ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2003-2008թթ. Ընթացքում ապօրինի ջրօգտագործում իրականացնելու համար, ապօրինաբար, անձամբ առևտրային կազմակերպության ծառայողին տվել է 7000 ԱՄՆ դոլար առևտրային կաշառք:
Բացի դա, 2009թ. մարտ-հունիս ամիսներին խաբեությամբ, հափշտակության հատկանիշների բացակայության պայմաններում Երևան ջուր ՓԲԸ-ին պատճառել է առանձնապես խոշոր չափի` 17474725 դրամի վնաս:
Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Դատարանում մեղադրանքը պաշտպանում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net