Այսօր որոշ տեղերում պահպանվել է համեմատաբար հանգիստ վիճակ, մեծ տրամաչափի զենքերից կրակ չի վարվել, սակայն հրադադարի ռեժիմը, որը թույլ կտար իրականացնել դիակների և գերիների փոխանակում, լիարժեք չի պահպանվել։ Այս մասին հայտնել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Թուրքական ռազմաօդային ուժերը շարունակում են ղեկավարել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գործողությունները։ Մասնավորապես՝ օդային ղեկավարման կետերի կառավարմամբ թուրքական 6 միավոր F-16 կործանիչների ուղեկցմամբ թուրքական և իսրայելական արտադրության մարտական ԱԹՍ-ները հարվածներ են հասցնում Արցախի ենթակառուցվածքներին, կապուղիներին և զինված ուժերին»,-նշել է նա։